Մեղադրանք է առաջադրվել Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիին
Նմանատիպ
Իրանի հոգևորականության գործերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի նկատմամբ: Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, Ռոհանին մեղադրվում է ֆինանսական շուկաներում մի շարք մեքենայությունների մեջ։
«Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ, ով նաև հոգևորականի կոչում ունի, մի քանի գործ է հարուցվել հոգևորականության գործերով հատուկ դատախազությունում։ Նախկին նախագահը պետք է պատասխանի մի շարք հարցերի, քանի որ նա մեղադրվում է արժութային մեքենայությունների, ինչպես նաև Իրանի ֆոնդային շուկայի աշխատանքին միջամտելու համար» – հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին Սեթայեշին:
Ըստ նրա, հոգևորականության գործերով հատուկ դատախազությունն իրավասու է քննել և մեղադրանք առաջադրել բոլոր այն անձանց, որոնք ունեն հոգևորականի կոչում, անկախ նրանց նախկին կամ ներկա դիրքից և զբաղեցրած պաշտոնից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում