Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Օգոստոսի 14-ից Հորդանանում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել. 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Հայ ըմբիշը մեկնարկում վստահ հաղթանակ է տարել, սակայն հաջորդ գոտեմարտում զիջել է ԱՄՆ ներկայացուցչին: Քանի որ վերջինս հասել է եզրափակիչ, Էդիկ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել:

Սփոփիչ գոտեմարտում 6:3 հաշվով հաղթանակի շնորհիվ Հարությունյանը դուրս է եկել բրոնզե մեդալի համար պայքարի: Մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին:

Օգոոստոսի 16-ին բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում