ՊԵԿ-ը տուգանել է մոտ 100 ընկերությունների
17/08/2023 16:53
Նմանատիպ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հուլիսին 97 հարկ վճարողի մոտ հայտնաբերել է չգրանցված վարձու աշխատողներ։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
«Արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում։ Առաջադրվել է 59 մլն դրամի չափով տուգանք»,- նշված է հաղորդագրությունում:
ՊԵԿ–ը ներկայացրել է նաև տուգանված կազմակերպությունների ցանկը, որոնց թվում են «Լենտեքս», «Ունիկո», «Նեմրութ», «Ավետիսյան հոլդինգ» , «Զորակ65» ՍՊԸ-ները։
Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝ այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում