Ուկրաինական ԱԹՍ-ն բեկորային զինամթերք է նետել Բելգորոդի մարզի վրա

Ուկրաինական ԱԹՍ-ն բեկորային զինամթերք է նետել Բելգորոդի մարզի վրա

Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել է, որ Գրայվորոնի շրջանի գյուղերից մեկում ուկրաինական անօդաչու թռչող սարքը բեկորային զինամթերք է նետել։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն այս մասին գրառում է կատարել իր Telegram ալիքում։

«Գրայվորոնի քաղաքային շրջանի Նովոստրոևկա Երկրորդ գյուղն ընկել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ. հակառակորդն ԱԹՍ-ից նռնականետի համար բեկորային զինամթերք է նետել։ Տուժածներ չկան, վնասվել է մեկ թեթև մարդատար ավտոմեքենա», – գրել է Գլադկովը։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն օգոստոսի 21-ի տեղեկագրում հայտնել է, որ ռուսական ուժերը նախօրեին 29 ավիահարված և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 43 հարված են հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին և տարբեր բնակավայրերի։ Ըստ գերատեսչության՝ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Նրանց հստակ թիվը չի նշվում։ Նաև հաղորդվում է բազմաբնակարան շենքերի, կրթական հաստատության և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ոչնչացման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում