ԵՄ-ն 1,5 միլիարդ եվրոյի նոր տրանշ է տրամադրել Ուկրաինային
Նմանատիպ
Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրոյի նոր տրանշ է ուղարկել Կիև՝ ընթացիկ տարվա մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Այս մասին օգոստոսի 22-ին Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Այսօր մենք Ուկրաինային վճարեցինք 1,5 միլիարդ եվրո, այս տարի և դրանից հետո կվճարվի ավելին», – ասել է նա:
Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն հակամարտության համատեքստում երկրի պետական մարմինների աշխատանքին աջակցելուն։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային պետության աշխատունակությունը վերականգնելու և պահպանելու ջանքերում»,- ընդգծել է ֆոն դեր Լեյենը։
Մինչ այդ՝ հուլիսի 25-ին, ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել էր ևս 1,5 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն՝ երկրին աջակցելու և ենթակառուցվածքները վերանորոգելու համար։
Եվրամիությունը Ուկրաինային խոստացել է ընթացիկ տարվա համար հատկացնել 18 մլրդ եվրո՝ մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում