Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել
22/08/2023 15:07
Նմանատիպ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին է ներկայացվել «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը, որի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 7 կիլոմետր, իսկ աշխատանքի ռադիուսը՝ 2,000 կիլոմետր։ Այս մասին հայտնել է Fars-ը։
Գործակալության տվյալներով՝ այս անօդաչու թռչող սարքի «օգտակար ծանրաբեռնվածության» առավելագույն քաշը 300 կիլոգրամ է, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։
Ինչպես տեղեկացնում է Fars-ը, «Մոհաջեր-10»-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք, «Ղայեմ» և «Ալմաս» ռումբեր, հագեցած է ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզական համակարգերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում