Կիևը 3 ԱԹՍ–ով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա

Կիևը 3 ԱԹՍ–ով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա

Կիևը երեք ԱԹՍ-ով հարձակվել է Մոսկվայի օբյեկտների վրա, երկուսը խոցվել են ՀՕՊ-ի կողմից, մեկը ճնշվել է ՌԷՊ միջոցներով. տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 23-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են Մոսկվա քաղաքի ուղղությամբ ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու` Կիևի ռեժիմի հերթական փորձը։ Մայրաքաղաքի վրա հարձակված ԱԹՍ-ներից երկուսը ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով՝ Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկինսկի շրջանների օդային տարածքում»,- հաղորդել են գերատեսչությունից։

ՌԴ ՊՆ-ում հստակեցրել են, որ «երրորդ ԱԹՍ-ն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կորցնելով կառավարումը` բախվել «Մոսկվա սիթի» համալիրի շենքերից մեկին։

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները:

«Քաղաքային արտակարգ ծառայությունները զննում են տարածքը համալիրի պարագծով՝ հարվածի հետևանքները պարզելու համար։ Երկու հարակից հինգհարկանի շենքերում մի քանի պատուհան է կոտրվել»,- իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ հակաօդային պաշտպանության ուժերը նախօրեին 2 ուկրաինական ԱԹՍ էին խոցել Մոսկվայի մարզի երկնքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում