Պուտինը ելույթ է ունեցել BRICS-ի գագաթնաժողովում
Նմանատիպ
Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով մասնակցել է BRICS-ի ղեկավարների հանդիպմանը։
ՌԴ նախագահը նշել է, որ «հնգյակը»՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, իրավամբ հաստատվել են համաշխարհային ասպարեզում՝ որպես հեղինակավոր կառույց։
Նրա խոսքով՝ կազմակերպության դիրքերը մշտապես ամրապնդվում են, և նրա ընթացքը համապատասխանում է միջազգային հանրության հիմնական մասի՝ համաշխարհային մեծամասնության նկրտումներին։
«Մենք բոլորս միաձայն կողմ ենք բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, որն իսկապես արդար է և հիմնված է միջազգային իրավունքի վրա՝ հարգելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները՝ ներառյալ ինքնիշխանությունը և հարգանքը յուրաքանչյուր ժողովրդի զարգացման սեփական մոդելի նկատմամբ»,- ընդգծել է Պուտինը։
Նա կոչ է արել «հնգյակի» անդամներին ընդլայնել ազգային արժույթով հաշվարկները և միջբանկային համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել տրանսպորտի գծով մշտական հանձնաժողով, որը կզբաղվի, ի թիվս այլ հարցերի, լոգիստիկայի խնդիրներով։
Ռուսաստանը ակնկալում է BRICS-ի երկրների միջև հետազոտական ոլորտում համագործակցության ակտիվացում, և այդ հարցում պատրաստ է կիսել տեխնոլոգիաները, հայտարարել է պետության ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում