Հայտնի է Պուտինի և Էրդողանի հանդիպման ամսաթիվը․ ՏԱՍՍ

Հայտնի է Պուտինի և Էրդողանի հանդիպման ամսաթիվը․ ՏԱՍՍ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 4-ին Սոչիում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հանդիպման ժամկետի և վայրի հետ կապված քննարկումներն ընթանում են, սակայն դեռ պաշտոնական հայտարարություն չկա։ «Մենք ակնկալում ենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին»,- հավելել է աղբյուրը։

Հուլիսին Էրդողանն ասել էր, որ սպասվում է ՌԴ նախագահի այցը Թուրքիա, սակայն այս շաբաթ թուրքական աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում։ Նրանց կարծիքով՝ այցը քայլ կլինի հացահատիկի գործարքի վերականգնման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում