Ապաշրջափակումը կապահովի տարածաշրջանի զարգացումը․ Միշուստին

Ապաշրջափակումը կապահովի տարածաշրջանի զարգացումը․ Միշուստին

Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը։ Այս մասին ասել է Միխայիլ Միշուստինը՝ Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,– ասել է Միշուստինը։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հունիսին կայացած եռակողմ աշխատանքային խմբի նիստի արդյունքներով ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առնչությամբ էական առաջընթաց է արձանագրվել։

Ինչպես նաև, հանդիպաման ընթացքում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ ԵԱՏՄ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ապագա տասնամյակի համար ԵԱՏՄ ռազմավարության հրատապ խնդիրները: Իր ելույթում Միշուստինը փոխանցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները։ Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին՝ Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն աճում է։ Հենց այստեղից էլ գալիս է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքը։ Մենք արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացումը»,- ասել է Միշուստինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում