ՌԴ նախագահը անդրադարձել է Եվգենի Պրիգոժինի մահվանը

ՌԴ նախագահը անդրադարձել է Եվգենի Պրիգոժինի մահվանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Տվերի մարզում Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռով ավիավթարի զոհ դարձած մարդկանց ընտանիքներին։ Նա ասել է, որ կատարվածը ողբերգություն է։ Ինքնաթիռում զոհված Wagner-ի աշխատակիցները մարդիկ են, ովքեր զգալի ներդրում են ունեցել Ուկրաինայի նեոնացիստական ​​ռեժիմի դեմ պայքարում։ «Սա հիշվում է և չի մոռացվի»։

Խոսելով Եվգենի Պրիգոժինի կյանքի ուղու մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ  նա եղել  բարդ ճակատագրով մարդ , և՛ լուրջ սխալներ է ունեցել կյանքում, և՛ պետքական արդյունքների է հասել։ Ե՛վ իր համար, և՛ այն ժամանակ, երբ ես խնդրում էի նրան ընդհանուր գործի համար, ինչպես այս վերջին ամիսներին։ 

Նա նաև հավելել է, որ Պրիգոժինը տաղանդավոր անձնավորություն և գործարար էր, ով աշխատել է ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում, մասնավորապես՝ Աֆրիկայում։ Զբաղվել է նավթով, գազով, թանկարժեք մետաղներով, քարերով։

ՌԴ նախագահը իր խոսքը եզրափակել է ասելով, որ սկսվել է ավիավթարի նախաքննություն։ «Այն, անկասկած, կիրականացվի ամբողջությամբ և մինչև վերջ։ Այժմ կան տեխնիկական հետազոտություններ, որոնք պահանջում են որոշակի ժամանակ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում