Կոռուպցիան հավասարազոր է պետական դավաճանության․ Զելենսկի
28/08/2023 10:15
Նմանատիպ
Ռազմական դրության ժամանակ կոռուպցիան հավասարազոր է պետական դավաճանության։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին հարցազրույցի ժամանակ։
«Ես խնդիր եմ դրել, օրենսդիրին կառաջարկվի դիտարկել պատերազմի ժամանակ կոռուպցիան՝ իբրև պետական դավաճանություն։ Կաջակցի՞ արդյոք օրենսդիրը այս օրենքին, ես չգիտեմ, բայց ես անպայման կառաջարկեմ»,- ասել է Զելենսկին ուղիղ եթերում։
Նրա կարծիքով՝ նման որոշման ընդունումը կօգնի հաղթահարել կոռուպցիան։
Նշենք, որ Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ռազմական դրության ժամանակ պետական դավաճանությունը պատժվում է առավելագույն ցմահ ազատազրկմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում