Ադրբեջանին տրվել է 7 օր առևանգվածների վերաբերյալ տեղեկություն տալու համար

Ադրբեջանին տրվել է 7 օր առևանգվածների վերաբերյալ տեղեկություն տալու համար

Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 7-ը պետք է տեղեկություն տրամադրի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Այս մասին որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

ՄԻԵԴ–ի որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում