Մասկի նոր գրքում մանրամասներ են բացահայտվել ուկրաինական դիլեմայից
Նմանատիպ
CNN-ը սենսացիոն հատված է հրապարակել Ուոլթեր Այզեքսոնի նոր գրքից՝ նվիրված Իլոն Մասկի կենսագրությանը։
Ըստ մեջբերված հատվածի՝ Իլոն Մասկը անցյալ տարի գաղտնի հրամայել է իր ինժեներներին սահմանափակել Starlink արբանյակային ինտերնետի աշխատանքը Ղրիմի մոտ՝ դրանով իսկ խափանելով ուկրաինական հարձակումը ռուսական նավատորմի վրա։
Մասկը, իբր, մտահոգված էր, որ ի պատասխան «փոքր Փերլ Հարբորի» Ռուսաստանը կարող էր միջուկային զենք կիրառել։
Հեղինակը մեջբերում է ամերիկացի գործարարի այն կարծիքը, որ նա ստեղծել է Starlink-ը մարդկանց հանգստի և կրթության համար, այլ ոչ թե անօդաչու սարքերի հարձակումների։
Ուոլթեր Այզեքսոնը մինչև այս, գրել է նաև Սթիվ Ջոբսի և Ալբերտ Էյնշտեյնի կենսագրությունները։ Հեղինակի նոր գիրքը նոր պատկերացում է տալիս Մասկի մասին, և թե ինչպես է ավելի լայն պատերազմ հրահրելու նրա էքզիստենցիալ վախը ստիպել նրան մերժել Starlink համակարգերի հետ աշխատելու ուկրաինական խնդրանքները, որոնք կարող էին օգտագործել ռուսների վրա հարձակվելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում