ԱՄՆ-ը ցանկանում է սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը

ԱՄՆ-ը ցանկանում է սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը

ԱՄՆ-ն ցանկանում է սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը, դա անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել է հոլանդացի իրավապաշտպան, The Hague Peace Projects իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Յակոբ դե Յոնգը։

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է սառեցնել ուկրաինական հակամարտությունը, նրանք ձգտում են հյուսիսկորեական սցենարի: Կարծում եմ, նրանք արդեն ընդունել են այն փաստը, որ չեն կարող հաղթել: Նրանց նպատակն է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես հիմա կա, սառեցնել հակամարտությունը: Սակայն ինձ թվում է, Ռուսաստանի համար անընդունելի է սառեցված հակամարտության տարբերակը»,- ​​ասել է դե Յոնգը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարների մասին։

Իրավապաշտպանի խոսքերով՝ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, հույս ունի մի արդյունքի, որով Ուկրաինայի սահմանները կմնան այնտեղ, որտեղ հիմա են։

«Այնուամենայնիվ, ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ն ընդունի Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում: Նրանք կզինեն Ուկրաինային, ինչպես երբեք, գուցե նույնիսկ միջուկային զենք կմատակարարեն նրան, ով գիտե: Բայց Ռուսաստանի համար դա բացարձակապես անընդունելի է, սա իրական անվտանգության սպառնալիք է»: Դե Յոնգը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի խոսել Ռուսաստանի հետ։

«Իրականում սա ավելի ու ավելի մեծ պատերազմ է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև, Ուկրաինայի տարածքը պարզապես օգտագործվում է ռազմական գործողությունների համար, Ուկրաինայի փոխարեն կարող են լինել Սիրիան, Նիգերը, Թայվանը և ցանկացած այլ երկիր… ԱՄՆ-ը գիտակցում է, որ իրենք միակ գերտերությունը չեն և պետք է բանակցեն, հակառակ դեպքում խաղաղության իրական հնարավորություն չի լինի»,- եզրափակեց ակտիվիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում