Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Այսօր պատվիրակության անդամներն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը»,– ասված է հաղորդագրությունում։

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում