ԵՄ-ն 5,2 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ բռնի տեղահանվածներին օգնելու համար
03/10/2023 13:12
Նմանատիպ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին՝ նշելով, որ Եվրամիությունը աջակցում է Հայաստանին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու հարցում։
«Մենք ակտիվացրել ենք քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և մոբիլիզացրել հումանիտար օգնությունը 5,2 միլիոն եվրոյի չափով: Ուրբաթ օրը Հայաստան կժամանի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչը՝ հետագա կարիքները գնահատելու համար»,- նշել է ֆոն դեր Լեյենը։
Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախկինում Ադրբեջանն անվանել էր Եվրոպայի «վստահելի գործընկեր», ինչի համար արժանացել էր կոշտ քննադատությունների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում