Ադրբեջանի կողմից անընդունելի է ռազմական ուժի կիրառումը․ Գերմանիայի կանցլեր
05/10/2023 13:33
Նմանատիպ
ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Կրիստիանե Հոֆմանը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եւ հայտարարել ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
Շոլցն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը վճռականորեն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։
Կանցլերը նաև ընդգծել է ԼՂ-ում իրավիճակի և դրա զարգացման հարցում հնարավոր առավելագույն թափանցիկության կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում