Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հյուպատոսություն բացելու հարցեր
Նմանատիպ
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը նոր քայլ կլինի համագործակցության զարգացման ուղղությամբ և կօգնի կայունացնել իրավիճակը երկրի հարավում։ Այս մասին Մեղրիում ՌԴ ԱԳՆ գլխավոր հյուպատոսության բացման առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը խոսել է Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանի հետ:
«Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների հասանելիությունը հյուպատոսական ծառայություններին»,- հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
Նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը 2023 թվականի մայիսի վերջին։ Նրա խոսքով` մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում