Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ
Նմանատիպ
Այսօր առավոտյան Թել Ավիվում երկրորդ անգամ հնչել են հրթիռային հարձակումների մասին նախազգուշացնող ազդանշանները, քաղաքի հյուսիսային մասում հստակ լսելի է եղել տագնապի ազդանշանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քաղաքում լսվում է նաև իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի ձայնը, լսվում են բնորոշ ազդանշաններ։
Ավելի վաղ արմատականները Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ էին արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բժիշկները հաստատել են Իսրայելի հարավում հրթիռի անկման հետևանքով տարեց կնոջ մահը։
«Թել Ավիվում հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել, քաղաքի հյուսիսային մասում հստակ լսելի է եղել: Իսրայելի բանակի տվյալներով՝ ազդանշանները հնչել են նաև երկրի կենտրոնական հատվածում»,- ասել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Անհայտ թվով ահաբեկիչներ Գազայի հատվածից ներթափանցել են Իսրայելի սահմանային շրջաններ՝ զանգվածային հրթիռակոծության ֆոնին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
Թիկունքային ծառայության հրամանատարությունը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տալիս չլքել իրենց տները և մոտ մնալ օդային հարվածների ապաստարաններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում