Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է պատերազմի մեկնարկի մասին
07/10/2023 11:45
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ անակնկալ հարձակում գործելով Իսրայելի վրա, գրում է Times of Israel-ը։
«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները կռվում են թշնամու դեմ բոլոր ներթափանցման կետերում»,- լրագրողներին ասել է Գալանտը:
«Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»,- հավելել է նա։
Իսրայելական բանակի տվյալներով՝ զինյալները սահմանամերձ շրջաններում մտել են իսրայելական տարածք։ Իսրայելը կորցրել է վերահսկողությունը հարավային Սդերոտ քաղաքում ոստիկանական բաժանմունքի նկատմամբ բախումների ժամանակ, գրում է Al Jazeera-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում