Բորելը Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարներին հրավիրել է ԵՄ
10/10/2023 15:49
Նմանատիպ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարներին հրավիրել է միանալ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրոպայի արտգործնախարարների արտահերթ հանդիպմանը: Այս մասին նա հայտնել է Х սոցիալական ցանցում։
«Ես Իսրայելի արտաքին գործերի նախարար էլի Քոենին հրավիրել եմ միանալ արտգործնախարարների հանդիպմանը, որն անցկացնում եմ այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Ես հրավիրել եմ նաև Պաղեստինի նախարար Ռիյադ ալ Մալիքիին հանդիպմանը ելույթ ունենալու՝ Պաղեստինի ազգային վարչակազմի տեսակետը ներկայացնելու համար»,-գրել է Բորելը։
Ավելի վաղ Բորելը, որն այցով գտնվում է Օմանում, հայտնել էր ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ խորհուրդ հրավիրելու մասին՝ Մերձավոր Արևելքում սրացումը քննարկելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում