Կապանում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ

Կապանում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու նպատակով ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի ղեկավար Անդրեյ Շանինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։

«Մանրամասն քննարկվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։

Ընդգծվել է նաև, որ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև երկու երկրների մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում