Իրանը կարող է պատերազմի մեջ մտնել. Իրանի ԱԳՆ
Նմանատիպ
Իրանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ Իրանը կարող է պատերազմի մեջ մտնել։ Առաջիկա ժամերին դիմադրության ճակատից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը՝ խոսելով Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի մասին:
Ամիրաբդոլլահիանը վստահեցրել է, որ դիմադրության ճակատն ի վիճակի է «երկարատև պատերազմներ վարել թշնամու դեմ», և շարունակվող հակամարտության ընդլայնումը կփոխի Իսրայելի քարտեզը։
Ամիրաբդոլլահյանն ասել է, որ Իրանը չի աջակցում հակամարտության ընդլայնմանը, սակայն հնարավոր է, որ երկիրը մտնի պատերազմի մեջ, քանի որ ոչ մի կողմ չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի նկատմամբ։ «Եթե մենք այսօր չպաշտպանենք Գազան, վաղը պետք է պաշտպանենք մեր քաղաքները: Նասրալլան նաև հայտարարել է, որ եթե իրենք կանխարգելիչ գործողություններ չձեռնարկեն, ապա ստիպված կլինեն Բեյրութում կռվել սիոնիստական ուժերի դեմ»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում