Շվեդ պատգամավորը կոչ է արել Հայաստանին զենք մատակարարել
Նմանատիպ
Շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնն առաջարկել է Հայաստանին ռազմական օգնություն ուղարկել Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար:
Շվեդիայի ԱԳ նախարարին ուղղված իր հարցում Հելսբորնը հիշեցրել է ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական բռնությունների, ինչպես նաև 2020 և 2022 թվականներին Հայաստանի դեմ ագրեսիայի մասին։ Պատգամավորը նշել է, որ այսօր Բաքուն սպառնում է նաև Հայաստանին՝ մեջբերելով բռնապետ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, թե Հայաստանն իրավունք չունի գոյություն ունենալ որպես անկախ երկիր և որ նրա տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է:
Այս կապակցությամբ Հելսբորնը առաջարկել է միանալ Հայաստանին աջակցելու Ֆրանսիայի ջանքերին և սպառազինություն մատակարարել Հայաստանին ՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը։ Պատգամավորի խոսքով՝ դա խորհրդանշական մեծ արժեք կունենա: Մասնավորապես, «հստակ դիրքորոշում ՝ հօգուտ խաղաղության և ժողովրդավարության, ընդդեմ պատերազմի և բռնապետության, ինչպես նաև, ոգեշնչման աղբյուր ԵՄ մյուս երկրների համար”,-հայտարարել է պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում