Կրակոցներ Բրյուսելի կենտրոնում. կան զոհեր
Նմանատիպ
Տղամարդը, որ կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում և երկու մարդ սպանել, ուղիղ եթերում հայտարարել է, որ այդպիսով ԵՄ-ից վրեժ է լուծել Իսրայելին աջակցելու համար։
Նախնական տվյալներով` մահացածները Շվեդիայից Բրյուսել մեկնած ֆուտբոլասերներ էին, որոնք գնացել էին Բելգիայի և Շվեդիայի հավաքականների միջև ընտրական փուլի խաղը դիտելու: Ականատեսների խոսքով` տղամարդու ձեռքին ԱԿ-47 ինքնաձիգ է եղել։ Նա հասցրել է թաքնվել ոստիկանությունից, բայց այսօր առավոտյան իրավապահները չեզոքացրել են տղամարդուն, հայտնում են ԶԼՄ-ները։
Ըստ լրատվամիջոցների` հանցագործը թունիսցի 45-ամյա Աբդեսալեմ Լ.-ն էր, որը հատուկ ծառայություններին հայտնի է եղել արմատական իսլամական հայացքներով։
ԶԼՄ-ները նշում են, որ Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները, տեղեկանալով կատարվածի մասին, հրաժարվել են երկրորդ խաղաղակեսին դուրս գալ դաշտ։ Բելգիա-Շվեդիա հանդիպման հաշիվը առաջին խաղակեսից հետո 1:1 է եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում