Բաքուն խոսել է խաղաղության համաձայնագիր կնքելու մասին
17/10/2023 13:14
Նմանատիպ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԳՆ-ի հաղորդագրությանը։
Կողմերը քննարկել են ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
Ըստ ԱԳՆ տեղեկատվության՝ Բայրամովը Բերբոքին ասել է, որ այժմ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան, և որ «Բաքուն հուսով է` այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում