Իրանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն. ԵՄ խորհուրդ

Իրանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն. ԵՄ խորհուրդ

Եվրամիության խորհուրդը հաստատել է, որ կպահպանի Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ կարծում է, որ Թեհրանը չի հետևում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:

«Խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ հիմնավոր պատճառներ կան, որպեսզի սահմանափակումները չվերացվեն անցումային օրը (2023 թվականի հոկտեմբերի 18-ին), ինչպես նախատեսված էր ԳՀՀԾ-ի շրջանակում»,-ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում:

Սեպտեմբերի կեսերին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներն իրեն տեղեկացրել են 2023 թվականի հոկտեմբերի 18-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները պահպանելու մտադրության մասին, քանի որ կարծում են, որ Թեհրանը չի կատարում միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի պայմանները։

Արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ Իրանը 2019 թվականից չի հետևում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում