«Մեր օրակարգը Հայաստանին պաշտպանական զենքերի վաճառքն է». Ֆրանսիայի ԶՈՒ
Նմանատիպ
Մեր օրակարգը Հայաստանին պաշտպանական զենքերի վաճառքն է։ Այս մասին ասել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն երկրի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ, երբ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և ԶՈՒ հանձնաժողովի նախագահը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է նաև Հայաստանի վրա կախված սպառնալիքը։
«Պետության ղեկավարը հստակ սահմանել է, որ մեր օրակարգը պաշտպանական զինատեսակների վաճառքն է, քանի որ դրա շուրջ են Հայաստանի հետ մեր քննարկումները։ Ես ավելին չեմ ասի, թե ինչ զենքերի մասին է խոսքը՝ ճնշումներից խուսափելու համար, որպեսզի այս ամենը հնարավոր լինի իրագործել, բայց որոշ զինատեսակներ կարող են լինել խիստ պաշտպանական և առաջին հերթին ծառայել կյանքերի պաշտպանությանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը»:
Նա նշել է, որ կապի մեջ է լինելու ՀՀ պաշտպանության նախարարի հետ՝ օպերացիոն և կոնկրետ միջոցառումները վերջնական տեսքի բերելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում