ԱՄՆ-ը հակաիրանական պատժամիջոցների ցանկում է ներառել ռուսական կառույցներ

ԱՄՆ-ը հակաիրանական պատժամիջոցների ցանկում է ներառել ռուսական կառույցներ

ԱՄՆ-ը հակաիրանական պատժամիջոցների ցանկում ներառել է ռուսական մի շարք կառույցներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՌԴ օդատիեզերական ուժերը, Ռոսօբորոնէքսպորտը, ՌԴ ՊՆ Անօդաչու ավիացիայի 924 պետական կենտրոնը և «Ռազմատրանսպորտային ավիացիան»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։

Հրապարակված ցանկի համաձայն՝ այդ բոլոր կառույցներն ու կազմակերպություններն արդեն իսկ տարբեր պատժամիջոցների տակ էին։

Այսօր դրանցից յուրաքանչյուրին ավելացվել է IRAN-CON-ARMS-EO մակնշումը, ինչը նշանակում է, որ դրանք ներառվել են Իրանի նկատմամբ գործող ամերիկյան պատժամիջոցների ցանկում։

Մինչ այդ, ԱՄՆ-ը և Եվրամիությունը ռուսական մի շարք կազմակերպություններ ներառել էին պատժամիջոցների ցանկում՝ «ուկրաինական պատերազմ»-ը ֆինանսավորելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում