Ադրբեջանը ընդլայնում է Բրիտանիայի հետ համագործակցությունը

Ադրբեջանը ընդլայնում է Բրիտանիայի հետ համագործակցությունը

Ադրբեջանը ցանկանում է ընդլայնել ռազմական համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ և այդ ուղղությամբ բանակցություններ է վարում բրիտանական կողմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Այսօր Բաքվում Ադրբեջանի և  Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև  շտաբային բանակցություններ են անցկացվել։ Ռազմական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարներից բացի, առաջիկայում նախատեսված  զորավարժությունների նախապատրաստման հետ կապված հարցեր են քննարկվել։

Ադրբեջանական կողմը հույս է հայտնել, թե «ռազմական ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը  կշարունակի  փոխշահավետ հունով ընթանալ»։

Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նաև ադրբեջանական զինուժի զորամասերից մեկն են այցելել՝ ծանոթանալու իրենց կողմից ֆինանսավորված ու կազմակերպված վերապատրաստման դասընթացների արդյունքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում