Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափի մոտեցումները

Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափի մոտեցումները

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:

Վերանայվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։

Հիշեցնենք, որ  Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել, սակայն, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, որ Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում