Երևանում կայացավ Կանադայի դեսպանատան բացումը
Նմանատիպ
Այսօր Երևանում կայացավ Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։ Դեսպանատան բացման պաշտոնական արարողության ժամանակ բարձրացվել է Կանադայի դրոշը։
Դրոշը բարձրացրին ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն ու Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին։
Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք` Կանադայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դեռ օգոստոսին հայտնել էր, որ Մելանի Ժոլին սեպտեմբերին կայցելի Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու Կանադայի դեսպանատան պաշտոնական բացմանը։
Ժոլին Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։
Ավելի ուշ, Մելանի Ժոլին տեղեկացրել էր, որ երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում