Հայաստան կայցելի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին

Հայաստան կայցելի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին

Հոկտեմբերի 25-27-ը Հայաստան կայցելի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ Ջոլին հայկական կողմի հետ կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։

Կանադայի արտգործնախարարը պաշտոնապես նոր դեսպանություն կբացի Երեւանում. Ջոլին նաև կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց անհապաղ կարիքները հոգալու ուղիներ:

Այցը ներառում է նաև այցելություն Ծիծեռնակաբերդ, որտեղ Ջոլին հարգելու է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը ժխտողականության կամ ռեվիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում