Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին․ ԱԳՆ
02/11/2023 19:34
Նմանատիպ
Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին:
Այս մասին «Ազատությանը» հայտնեl է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում ոչ պաշտոնական շփում էին ունեցել:
Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով անցած ամիս նախատեսված հանդիպումները չկայացան:
Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում