Բլինկենին Անկարայում դիմավորելիս բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին Անկարայի օդանավակայանում դիմավորել են մթության մեջ։ Բացի այդ, նրան դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Անկարայում Բլինկենին ոչ գրկաբաց ընդունելը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերի թուրքական տիրույթում, մի շարք օգտատերեր կարծում են, որ ամերիկացի քաղաքական գործիչը ստացել է այն, ինչին արժանի է։ Բլինկենը Թուրքիայի մայրաքաղաք է հասել գիշերը։
«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը ամերիկացի պաշտոնյային չի դիմավորել օդանավակայանում։ Հատկանշական է նաև, որ տարածքը չի լուսավորվել։ Ողջունելով մթության մեջ իրեն սպասող մարդկանց` Բլինկենը նստել է իր մեքենան»,- գրում են թուրքական թերթերը։
Հավելենք, որ այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Բլինկենը Գազայում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ են անցկացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում