Նոյեմբերի 13-ից «Վերին Լարսի» որոշ անցակետեր կփակվեն
Նմանատիպ
«Վերին Լարսի» անցակետով երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
Մասնավորապես, նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։
Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքերի դանդաղ ընթացքին։
Այս պատճառով Հյուսիսային Կովկասի Մաքսային վարչությունը խորհուրդ է տալիս ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։
Հիշեցնենք, որ մայիսի վերջից հայկական բեռների սպասարկման համար գործում է կոնտեյներային նավ Բաթումի-Նովոռոսիյսկ գծով: Այն թույլ է տալիս բեռները տեղափոխել Վերին Լարսը շրջանցելով։
Մայիսին ՌԴ տրանսպորտի նախարարությունը նույնպես ավարտել է «Վերին Լարս» անցակետի վերակառուցման աշխատանքները. այնտեղ ճանապարհային գոտիների թիվը 25-ից հասցվել է 39-ի, ինչը զգալիորեն արագացրել է անցումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում