Yerevan
18
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

Ռուսաստանը մոտ օրերս 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աջակցում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Հաշվի առնելով հայկական կողմի կարիքները` ՌԴ կառավարությունը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկելու Հայաստան», – ասել Է Զախարովան։

Նրա խոսքով՝ մարդասիրական բեռը կներառի շարժական էլեկտրակայան, որը կարող է 10 տուն մատակարարել էներգիայով։ Պատրաստվող մարդասիրական ակցիան լրացնում է ղարաբաղյան վերաբնակիչներին աջակցելու ուղղությամբ ռուսական կողմից արդեն իսկ ձեռնարկված քայլերի շարքը:

Նա հիշեցրել է, որ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն արդեն Հայաստան է ուղարկել 6 տոննա սննդամթերք՝ 500 մթերային հավաքածու, 500 անձնական հիգիենայի փաթեթ, կենցաղային քիմիկատներ։

Բացի այդ, ՌՄԱ–ն Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության հետ համատեղ ցուցաբերում է և բարոյական և հոգեբանական օգնություն։ Իսկ «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը ավելի քան 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում