Ֆրանսիան 1 մլրդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ․ Մակրոն

Ֆրանսիան 1 մլրդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ․ Մակրոն

Ֆրանսիան մինչև 2030 թվականը 1 միլիարդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, ինչպես նաև նոր սառցահատ կմշակի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է սառցադաշտերին նվիրված OnePlanetPolarSummit խորագրով գագաթնաժողովի փակման ժամանակ:

Մակրոնը նշել է՝ նավը, որը կոչել են նախկին վարչապետ Միշել Ռոկարի անունով, որը 2009 թվականին Նիկոլա Սարկոզիի կողմից նշանակվել է Արկտիկայի և Անտարկտիկայի հարցերով առաջին ֆրանսիական դեսպան, կգտնվի Ավստրիայի և Նոր Կալեդոնիայի միջև: Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան 2026 թվականից կսկսի վերակառուցել իր Դյումոն դ’ Յուրվիլ գիտական կայանը Անտարկտիկայում, ինչպես նաև ֆրանս-իտալական Կոնկորդիա կայանը:

Մակրոնն ուշադրություն է հրավիրել սառցադաշտերի հալման հետ կապված կրիտիկական իրավիճակին։ «Մենք չենք խոսում ապագա սպառնալիքի մասին, այլ արդեն գոյություն ունեցող և ընդլայնվող սպառնալիքի մասին է խոսքը։ Սառցադաշտերի հալոցքն ու ծովի մակարդակի բարձրացումը կազդի միլիոնավոր մարդկանց վրա», – նշել է Ֆրանսիայի նախագահը։

Science պարբերականի հետազոտության համաձայն՝ մինչև 2100 թվականիը երկրի վրա առկա սառցադաշտերի կեսը կանհետանա. 215 հազար սառցադաշտ կհալվի գլոբալ տաքացման հետևանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում