Արամ Աղաջանյանը՝ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Արամ Աղաջանյանը՝ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Արամ Աղաջանյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Աղաջանյանը կիսաեզրափակիչում հանդիպել է ՖԻԱՍ-ը ներկայացնող Ուլադժիլով Սայապինին։

Նշենք, որ եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Վահրամ Գրիգորյանը (64 կգ)։

Հիշեցնենք` ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել 88 կգ քաշային Վահագն Չալյանը, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը, Արման Ավանեսյանը (98 կգ) և Սարգիս Վարդանյանը (79 կգ):

Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում