Ադրբեջանը մեծացրել է «այլընտրանքային» գազի մատակարարումները դեպի արևմուտք

Ադրբեջանը մեծացրել է «այլընտրանքային» գազի մատակարարումները դեպի արևմուտք

Ընթացիկ տարվա տասը ամիսների ընթացքում Ադրբեջանը արտահանել է 19,8 մլրդ խմ գազ, ինչը տարեկան կտրվածքով ավելի է 8,2%-ով։ Այս մասին նոյեմբերի 15-ին, X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության ղեկավարի խոսքով՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին Եվրոպա է արտահանվել 9,8 մլրդ խմ գազ, Թուրքիա՝ 8,1 մլրդ խմ, Վրաստան՝ 1,9 մլրդ խորանարդ մետր գազ։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքուն հայտարարեց այս չորեքշաբթի Ադրբեջանի և Սերբիայի կողմից երկու կարևոր էներգետիկ համաձայնագրերի ստորագրման մասին։

Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից սկսել է գազի մատակարարումը Եվրոպա Հարավային գազային միջանցքով (SGC):

Հետևեք մեզ նաև Telegram-ում