Ուրանի արկերի պատճառով Արևմուտքին ուղղված հարցերը «օդում կախված են». Զախարովա
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի եզրակացություն այն մասին, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը չեն մտածում այն մասին, թե արդյո՞ք չեն խախտում ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ռեժիմը, Կիևին մատակարարելով ոչնչացված ուրանով հագեցած արկեր:
«Այժմ Արևմուտքին ուղղված բոլոր հարցերն օդում կախված են»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Զախարովան:
Ավելի վաղ Ուլյանովը նշել էր, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ոչնչացված ուրանով արկեր մատակարարելով Ուկրաինային, «հավանաբար, չեն մտածել, թե ինչպես է դա համադրվում ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ռեժիմի հետ»:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նոյեմբերյան նստաշրջանում ռուսական պատվիրակությունը գործակալության քարտուղարությունից հետաքրքրվել է, թե ինչ է արվել այդ ուղղությամբ։ Որքանով է բարեխղճորեն ուկրաինական կողմը համագործակցում քարտուղարության հետ։
«Հարցը օդում կախված է։ Ոչ գործակալության քարտուղարությունը, ոչ էլ Ուկրաինայի ներկայացուցիչները չկարողացան պատասխանել դրան (կամ չցանկացան)։ Այդ թեմային, իհարկե, պետք է վերադառնալ, քանի որ խոսքը ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների պահպանման կամ չպահպանման մասին է, իսկ դրան գործակալությունում ավանդաբար մեծ ուշադրություն է դարձվում»,- ընդգծել է Ուլյանովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում