ՀՀ ԿԲ նախագահը ներկայացրել է 12–ամսյա գնաճը

ՀՀ ԿԲ նախագահը ներկայացրել է 12–ամսյա գնաճը

2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 0.5 տոկոս։ Լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նաև նշել է, որ 12–ամսյա բնականոն գնաճը հոկտեմբերի վերջին զրո է եղել։ ԿԲ նախագահն ընդգծել է, որ 12–ամսյա գնաճը կկայունանա 4 տոկոս ցուցանիշի սահմանում։

«Նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են»,– նշել է նա։

Ըստ Գալստյանի` ՀՀ–ում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին նպաստում են ծառայությունների ու շինարարության բարձր աճը։

«2023թ.-ի 4–րդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել։ Դա արտահայտվում է ապրանքահումքային շուկաներում գների և համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ։ Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ»,– ընդգծել է Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով` արտաքին պահանջարկը ՀՀ–ում դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր, որն արտահայտվում է մասնավոր սպառման բարձր աճով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում