«Ռոսատոմը» կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետը
Նմանատիպ
«Ռուսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայանը» համաձայնագիր են կնքել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու մասին: Կայանի շահագործման ներկայիս ժամկետն ավարտվում է 2026 թվականին։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմը»։
Պետական կորպորացիայում նշել են, որ 2014 թվականին Հայաստանի կառավարությունն առաջին անգամ դիմել է «Ռոսատոմին» ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման հարցով, իսկ 2015-2021 թվականների արդիականացման ընթացքում էլեկտրակայանի աշխատանքը գրեթե չի ընդհատվել:
«Հաշվի առնելով «Ռոսատոմի» եզակի փորձը Նովովորոնեժի և Կոլսկի ԱԷԿ-ների շահագործման ժամկետների երկարաձգման հարցում, ինչպես նաև հաշվի առնելով հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքը, վստահաբար կարելի է նշել, որ կայանն արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- ասել է «Ռուսատոմ Սերվիս» նախագծերի վարչության պետ Յուրի Սվիրիդենկոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում