Yerevan
18
+26°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային ներկա իրավիճակը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային ներկա իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է Հարավային Կովկասին վերաբերող հարցերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Խոսակցության ընթացքում նախարարները քննարկել են այն հարցերը, որոնք երկկողմ հարաբերությունների օրակարգում են։ Քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳ ղեկավարը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Նրանք քննարկել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում