Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի ճակատագիրը

Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի ճակատագիրը

Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` նախորդ տարին աշխարհի շատ երկրների և ժողովուրդների համար հեշտ չէր, և այն բարդ էր նաև Հայաստանի և նրա բարեկամ ազգի համար։

«Մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում։ Մենք նաև տեսնում ենք, որ Արևմուտքի համար հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը բացարձակ միևնույնն է։ Նրանք հայերի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում են բացառապես իրենց հետաքրքրությունների համար»,– ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը` հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը։ Զախարովան ընդգծեց, որ Մոսկվայի համար իսկապես կարևորագույն նշանակություն ունի՝ մի շարք պատճառներից ելնելով։

Դրանց թվում են ընդհանուր պատմությունը, ժողովուրդների, մշակույթների փոխներթափանցումը, տարածաշրջանային պլանի կայունությունը, ընդհանուր մարտահրավերները, խնդիրները, որոնք ավելի հեշտ է լուծել միասին։

Զախարովան պարզաբանել է, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում:

«Մենք տրամադրված ենք, որ համագործակցության առանցքային ոլորտներում բոլոր նախագծերի շուրջ համագործակցություն լինի ու հետագայում իրականացվի։ Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ կան նաև նախադրյալներ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ընդ որում, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կոնֆլիկտի նվազեցմամբ և այդ տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ։ Դրան կարող է նպաստել 3+3 տարածաշրջանային, խորհրդատվական հարթակի շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում