Իրանում Պակիստանի հրթիռային հարվածի հետևանքով 9 մարդ Է զոհվել

Իրանում Պակիստանի հրթիռային հարվածի հետևանքով 9 մարդ Է զոհվել

Իրանի տարածքում Պակիստանի հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտարարել է Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի նահանգապետի տեղակալ Ալիռեզա Մարհամաթին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը

Ավելի վաղ փոխմարզպետը հայտնել էր Սարավանի քաղաքացիական բնակչությունից յոթ զոհվածների մասին, որոնք ենթարկվել էին հրթիռային հարվածների, նրա խոսքով՝ զոհվել են երեք կին և չորս երեխա:

«Երկու տղամարդ նույնպես այսօր առավոտյան Սարավանի սահմանամերձ գյուղերից մեկում հրթիռակոծության զոհ են դարձել, զոհերի ընդհանուր թիվը հասել է իննի»,-նշել է նա:

Հինգշաբթի առավոտյան Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել Է Իրանի Սիստան և Բելուջիստան Նահանգներում  ահաբեկիչների թաքստոցներին մի շարք հարվածներ հասցնելու մասին: ԱԳՆ-ում նշել են, որ գործողության նպատակն Իրանի ներսում գտնվող չկառավարվող տարածքներում իրենց «սարմաչարներ» անվանող պակիստանյան ծագմամբ ահաբեկիչներն էին: Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ում նշել են, որ Պակիստանը հարգում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ հարվածների միակ նպատակը Պակիստանի սեփական անվտանգության և ազգային շահերի ապահովումն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում