Իրանի և Պակիստանի դեսպանները կվերադառնան իրենց պարտականություններին
Նմանատիպ
Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջալիլ Աբբաս Ջիլանին ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է երկու երկրների դեսպանների՝ իրենց պարտականությունների կատարմանը մոտալուտ վերադարձի հարցը։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հունվարի 16-ի երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով և անօդաչու թռչող սարքով հարձակվել է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական բազայի վրա, որը գտնվում է Իրանին սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում։
Պակիստանը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումը և չորեքշաբթի օրը հետ է կանչել իր դեսպանին Թեհրանից՝ նաև նշելով, որ Իրանի դեսպանը նույնպես չի կարողանա շարունակել իր դիվանագիտական առաքելությունը Իսլամաբադում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում