Իրանի ներկայացուցիչը ժամանել է Մոսկվա

Իրանի ներկայացուցիչը ժամանել է Մոսկվա

Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը երեքշաբթի պաշտոնական այցով ժամանել են Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Ալի Աքբար Ահմադիանը Մոսկվա է ժամանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով՝ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու նպատակով:

Բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի ռուս պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում