Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մարտին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին։

«Մյուս երկրները նույնպես հրավիրվել են մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին, որոնք կանցկացվեն տարվա վերջում»,- հրամանատարի խոսքը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ Իրանի համար զորավարժություններն անցկացվում են մշակելու գործողություններ՝ «Իսլամական Հանրապետության, Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի երկրների շահերի և տնտեսական ռեսուրսների անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում